Կան մի շարք առանձնահատկություններ, որով Նիդերլանդներն աչքի է ընկնում Եվրոպայի և աշխարհի մյուս երկրներից: Շատերի մոտ, այդ թվում մեր հայրենակիցների, այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այս երկրի ազատական օրենքներն առաջ են բերում բարձիթողի վիճակ, ամենաթողություն, այսինքն՝ ով ինչ ուզում անում է: Մինչդեռ չարժե մարդու ազատությունների, լավի ու վատի ընտրության հնարավորությունները շփոթել ամենաթողության հետ: Մասնավորապես՝ հատկացված վայրերում մարիխուաննայի վաճառքի թույլտվությունը, ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների արտոնված ամենամյա շքերթները, մարմնավաճառների օրինական գործունեությունը ձևավորում են այսպիսի կարծիքներ:
Հավատացեք, սակայն, որ այս ամենն առկա են նաև մյուս երկրներում, նույնիսկ ավելի շատ ծավալներով, միայն թե մի մաս երկրներում սա ընդհատակյա բիզնես է, իսկ այլ երկրներում էլ օրենքով անարդյունք պատերազմ է մղվում այս երևույթների դեմ: Ինչպես Հայաստանում և ամենուրեք, հասարակության գերակշռող մասը հավանության չի արժանացնում, նարկոպոռնոինդրուստիան, բայց ի՞նչ կարող ես անել գոյություն ունեցող երևույթի դեմ, ավելի լավ չէ ՞ գոնե պետության վերահսկողության տակ գտնվի: Ավելացնենք, որ բնակչությունն իր հերթին չի միջամտում այլոց անձնական ընտրության իրավունքներին: Լավն ու վատը դրված են իրար կողքի, ընտրիր որն ուզում ես, Նիդերլանդներն այն եզակի երկրներից է, որտեղ պահպանվում են օրենքի տառն ու ոգին, այն խախտողները շուտ հայտնաբերվում են և պատժվում: Այս նույն մարմնավաճառները՝ գործելով օրենքով , բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուներ են: Մարիխուանայի վաճառքը և օգտագործումը օրինական է հատուկ դրա համար նախատեսված սրճարաններում (կոֆե շոպ), սրանք ևս գործում են օրենքով, այն խախտողներն ուղղակի խստորեն պատժվում են: Անցյալ տարի մի քանի քաղաքներում այսպիսի սրճարաններ փակվեցին՝ մեղադրվելով հարկերը թաքցնելու մեջ: Մեզանում տարածված այն կարծիքը, թե հոլանդացիները ,,կանեփի,, սիրահար են, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելի շատ այս սրճարանների մշտական հաճախորդներն են տարբեր տեղերից ժամանած զբոսաշրջիկները: Թեև անձնական օգտագործման համար Նիդերլանդներում յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում է աճեցնել մարիխուանայի 5 թուփ, այնուամենայնիվ տներին հարակից պարտեզներում չես տեսնի կանեփի սածիլներ,դրանց փոխարեն աչք են շոյում զանազան ու գեղեցիկ ծաղիկներն ու թփերը , որոնց առկայությունը գեղեցկացնում են բնակավայրերը: Այնուամենայնիվ արժե անրադառնալ այս երկրի այլ առանձնահատկություններին ևս:
Հոլանդիա- երկրի ոչ պաշտոնական անվանումն է,որը շատ դեպքերում դուր չի գալիս տեղի բնակչությանը: Այսպես անվանում են երկրի 12 մարզերից երկուսը՝ մեկը՝ Հյուսիսային , մյուսը՝ Հարավային Հոլանդիա: Հենց երկրի անվանումը՝ Նիդերլանդներ (ցածր երկիր), հուշում է ծովի մակերևույթից նրա ցածր դիրքի մասին, տեղ-տեղ ծովն է ցամաքից բարձր 7 մետրով: Այդ պատճառով ի լրումն այլ պարտադիր հարկերի , այստեղ վճարվում է ջրահեռացման և պատնեշների կառուցման համար նախատեսված հարկը: Ամենաբարձր կետը, որ այստեղ <<սար>> է անվանվում ծովի մակերևույթից բարձր է 323 մետրով: Ընդհամենը մեկուկես Հայաստանի չափ զբաղեցնող տարածքում (45հազ.քառմետր) բնակվում է ոչ թե 3, այլ 16 մլն. մարդ,որովև համարվում է Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկիրը:1քառ. կմ վրա ապրում է մոտ 400 մարդ: Այստեղ մեկ թիզ հողն անգամ օգտագործվում է արդյունավետ: Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների ծավալով Եվրոպայի առաջին երկիրն է,իսկ աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին և Կանադային: Նիդերլանդները արմատով բուսատեսակների և ծաղիկների 70% արտահանողն է աշխարհում: Գարեջրի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են Heineken, Amstel и Grolsch ,մաքուր հոլանդական ապրանքանիշեր են: Աշխարհում գարեջրի 3-րդ խոշորագույն արտադրողն է:
Հոլանդացիները աչքի են ընկնում գերազանց առողջությամբ: Բժշկական համակարգը վճարովի է, գործում է պարտադիր ապահովագրություն, ամսական 100 ևրոի սահմաններում, բայց եթե օգտվում ես բժշկի ծառայություններից, որպես ռիսկային վճար տարեկան լրացուցիչ կարգով ավելանում է ևս մոտավորապես 250 եվրո: Եթե հիվանդ ես, կարող ես գործի չգնալ, հիվանդաթերթիկ, կամ տեղեկանք բժշկից հարկավոր չէ, այդ մասին բավական է զանգահարել և հայտնել գործատուին, վերջինս սակայն կարող է անսպասելի բժիշկ ուղարկել ստուգելու հիվանդության փաստը:
Մարդիկ հագնվում են շատ թեթև և կոկիկ, անգամ ձմռանը, որ երբեմն հասնում է -6 աստիճան երեխաները գլխարկ չեն կրում: Երբ սառչում են ջրանցքներն ու բոլոր ջրային մակերեսները, համատարած գործի են դրվում չմուշկներն ու սահնակները, բայց կապված ծովային մեղմ կլիմայի հետ դա տևում է շատ կարճ՝ ընդհամենը մի քանի օր:
Հոլանդացիները թեև բասկետբոլում հաջողություններ չունեն գրանցած, այնուամենայնիվ համարվում են աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ:Նրանց միջին բարձրությունն է 182սմ: Սպորտային հաջողություններն առկա են Լողի և ֆուտբոլի բնագավառներում: Վերջին սպորտաձևն ուղղակի պաշտում են: Երեխաները՝ տղա թե աղջիկ, հաճախում են ֆուտբոլի խմբակներ, պարտադիր բոլոր բնակավայրերում կա մարզադաշտ: Իրենք՝ բնակիչները շատ մարզական են: Շատ հաճախ կարելի է փողոցներում հանդիպել վազող և հեծանիվով մարդկանց: Ամենատարածված տրանսպորտային միջոցը հեծանիվն է,որի թիվն անցնում է 16 մլնը, այսինքն՝ նույնիսկ ավելի շատ , քան երկրի բնակչությունն է: Համարյա բոլոր հոլանդացիները անգլերենից բացի տիրապետում են հարևան երկրների լեզուները՝ գերմաներեն, ֆրանսերեն, ոմանք նաև այլ լեզուներ, մասնավորապես՝ իսպաներեն: Հեռուստատեսությունը բնակիչներին է հասնում կաբելային ցանցով, ցուցադրվող ֆիլմերը հնչում են կենդանի լեզվով, միայն վազող տողերով այն թարգմանվում է հոլանդերեն: Տաք կերակուր օգտագործում են օրական մեկ անգամ, երեկոյան ժամը 6-ին: Ճաշացուցակում գերակշռում է կարտոֆիլը, կաղամբի բազմազան տեսակները, ապախտած ձուկը, սուրճը, գարեջուրն ու գինին: Կեսօրին՝ աշխատանքային ընդմիջման ժամանակ ,բավարարվում են ճաշակելով մարգարինով պատված 2 կտոր հացի արանքում ունենալով պանիր կամ երշիկ:
Արժե անրադառնալ նաև մի քանի սովորույթների:
Մարդիկ այս երկրում աշխատում են հարգել օրենքը և ոչ մի պարագայում այն չեն խախտում: Նույնիսկ եթե ավտոբուսը դեռ կանգնած է, սակայն դռները փակվում են , քիչ հավանական է, որ վարորդը կրկին բացի այն: Բոլոր փոխադրամիջոցներն աշխատում են խիստ գրաֆիկով: Եթե դու մի տեղից մյուսը գնալու համար հարկադրված փոխելու ես 2 ավտոբուս, ապա դրանց ժամերը խիստ համապատասխանեցված են միմյանց: Այնպես չէ, որ քո ժամանման պահին քեզ անհրաժեշտ փոխադրամիջոցը հենց նոր մեկնած լինի: Նույնիսկ այդ մասին վարորդները կապի միջոցով միմյանց տեղյակ են պահում առկա ուղևորի մասին:
Եթե Հայաստանում սովոր ենք համազգեստով տեսնել միայն մետրոյի աշխատողներին և օդաչուներին, ապա Նիդերլանդներում անխտիր բոլոր փոխարամիջոցներ սպասարկողները՝ սկսած տաքսու վարորդից, կրում են կոկիկ համազգեստ:
Նիդերլանդցիները շփման մեջ չունեն ձևականություն, շատ անմիջական են ու պարզ: Օրինակ գործնական հանդիպման ժամանակ պետը, կամ դիրեկտորը կարող է անգամ հավաքարարին մատուցել թեյ կամ կոֆե, աշխատանքի գնալ հեծանիվով, կամ էլ կատարել իր ենթակաների գործը՝ ժամեր շարունակ, եթե հարկ լինի նաև մի քանի օր:
Ամստերդամում գտնվում է սեքս-թանգարան,նրա ցուցանմուշներից մեկը ներքոնշյալ նկարում:
Ահա այսպիսին է մեզ այդքան ծանոթ թվացող, բայց իրականում օրենքների չափորոշիչներով առաջնորդվող Նիդերլանդները:
Ուշադրություն
Հոդվածի հեղինակային իրավունքները պաշտպանված են,
ուստի խնդրում ենք այն օգտագործելիս
հղում անել Նիդերլանդական օրագրին:
Հայ Ազիան
Dear Angel կազմակերպության
մամուլի բաժին