Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր շնորհակալությունն է հայտնել նիդերլանդահայ համայնքին

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն
իր շնորհակալությունն է հայտնել նիդերլանդահայ
համայնքին` «Եվրատեսիլ 2014» մրցույթում
աջակցության համար

haytv

Մայիս ամսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած «Եվրատեսիլ 2014»-ի երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և կրկնեց Հայաստանի` այդ մրցույթում ունեցած լավագույն ցուցանիշը: Անշուշտ մեր երգչին օժանդակողների թվում էր նաև նիդերլանդահայ համայնքը:

Այս առնչությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հ1-ին և «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական մրցույթում Հայաստանի մասնակից Արամ MP3-ին ցուցաբերած աջակցության համար իր ղեկավարած  կազմակերպության անունից շնորհակալագրեր է  հանձնել «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ Սվետա Աբրահամյանին և «Նիդերլանդական օրագիր» էլ. կայքի խմբագրին:

Ինչպես հաղորդում են «Նիդերլանդական օրագիր» կայքի մեր գործընկերները, նամակում մասնավորապես ասվում է. «Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու ակնածանքը «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթում Հայաստանի մասնակցին սատարելու և հայ պատվիրակությանն աջակցելու համար: Եվրոպական մեծ բեմում և աշխարհին ըստ արժանվույն ներկայանալու գլխավոր երաշխիքը միակամ, նպատակամետ ու սրտացավ աշխատանքն է, որի լավագույն բանաձևը հնչեց որպես ուղերձ  մեր պատվիրակի «Դու մենակ չես» երգում»:

«Նիդերլանդական Օրագիր»-ը, կիսելով նամակում արտահայտված մտքերը, նաև գոհունակությամբ ընդունելով իրենց հասցեին ասված խոսքերը` այն ամբողջությամբ հասցեագրում է Նիդերլանդներում գործող բոլոր համայնքներին և նիդերլանդահայերին, ովքեր նաև անցած տարիներին  քվեարկել ու փաստել են իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը հայ պատվիրակների հանդեպ:

Advertisements

«Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի օրագիր

«Նիդերլանդական Օրագիր»-ը «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի տպավորությունների մասին մանրամասն  դեռ անդրադառնալու է:

«Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի մասնակիցների  առաջին այցելությունը սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում բացված ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի  «Խաղաղության արվեստ»  խորագիրը կրող անհատական ցուցահանդեսին հաճախելն էր:Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը մեկնարկեց «Խաղաղության արվեստ» խորագրով ցուցահանդեսի բացմամբ :
Նույն օրը’ սեպտեմբերի 18-ին, պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ուղևորվեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:  Ծաղիկներ դրվեցին , այնուհետև հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության  100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի:

Սեպտեմբերի 19. Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հանդիսավոր բացումը

Untitled-136-300x146

Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հանդիսավոր բացումը:

Համաժողովի բացմանը ներկա են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և շատ ուրիշներ:

Համաժողովին մասնակցում է ավելի քան 1000 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը՝ աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնում է 20 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Սփյուռքից մեծ ներկայացուցչություն են ապահովել Ռուսաստանը՝ 129 մասնակից, Սիրիան՝ 103, Լիբանանը՝ 74 մասնակից, ԱՄՆ-ը՝  77 մասնակից, Վրաստանը՝ 45,  Ֆրանսիան՝ 31, Իրանը՝ 25, Կանադան՝ 22: Համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակություններ են եկել Հայաստան ամենահեռավոր երկրներից՝ Ավստրալիայից 15 մասնակից, Արգենտինայից 11 մասնակից, Չիլիից 3 մասնակից, Հարավային Աֆրիկայի հանրապետությունից 1 մասնակից: Նիդերլանդներից 8 մասնակից:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի չորս թեմատիկ նիստերը սկսեցին իրենց աշխատանքները՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը», «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները», «Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» և «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով»:

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում

Untitled-138-300x146
Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին Ազգային ժողովում և հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Սեպտեմբերի 20 Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով
Համաժողովի թեմատիկ նիստերի ամփոփումից հետո համաժողովի, բոլոր նիստերի մասնակիցների համար ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը

Untitled-139-300x146

Սեպտեմբերի 20-ին Ալ. Սպեդիարյան անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի վերջին լիագումար նիստը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովն ընդունեց հայտարարություն: Սեպտեբերի 20-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան զինվորականների հետ:

Այստեղից Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներն ուղևորվեցին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն՝ դիտելու «Ոտքի´, դատարանն է գալիս» ներկայացումը:

Սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21-ին համաժողովի մասնակիցներն այցելելու են Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Ս.Էջմիածին և մասնակցություն կունենան ՀՀ Նախագահի Անկախության օրվան նվիրված ընդունելությանը:

ԱՄՍԹԷՐՏԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱԼՆԵՐ

Ամսթէրտամի միջնադարեան գաղութի պատմութեան 1740-1757 թուականներուն, Սուրբ Հոգի եկեղեցւոյ երեք երեցփոխան ու վարչականներու կողմէ կոխուած են «Ամուսնութեան ու Յիշատակի» ոսկեայ, արծաթեայ եւ կապարեայ մետալներ


Ամսթէրտամի միջնադարեան գաղութի պատմութեան 1740-1757 թուականներուն, Սուրբ Հոգի եկեղեցւոյ երեք երեցփոխան ու վարչականներու կողմէ կոխուած են «Ամուսնութեան ու Յիշատակի» ոսկեայ, արծաթեայ եւ կապարեայ մետալներ, նախ Իզմիրնիայէն գաղթած Պոլսահայ Ալեքսանդր Մասեղեանի, երկրորդ Իզմիրնիացի վաճառական Յովհաննէս Յարութիւնեանի եւ Ջուղայեցի վաճառական Յակոբջանի որդի Օհան Խալտարեանցի կողմէ. Սոյն մետալները 1887 թուականէն սկսեալ ցրուած էին Հոլանտայի Էնսխէտէ եւ Տէն Հաախի արքայական թանգարանները, որոնք ներկայիս ամփոփուած են Իւթրեխտ քաղաքի «Դրամական Թանգարանը»: Բացի’ տակաւին Էնսխէտէյի «Teylers Museum te Haarlem» թանգարանը պահպանուած կապարեայ օրինակեն:
Նման մետալներ կոխելու աւանդութիւն տարածուած էր հոլանտայի մեծահարուստ դասակարգին մէջ, այս առիթով կը տեսնենք հազարաւոր մետալներ որոնք ներկայիս կը ցուցադրուին հոլանտայի տարբեր թանգարանները:
Ամսթէրտամ կոխուած հայկական մետալներու շարքին, ներքեւ ներկայացուած մետալի ուսումնասիրութիւնը կը վերաբերի Ամսթէրտամի Սուրբ Հոգի եկեղեցւոյ Երեցփոխան Յակոբջանի որդի Օհան Խալտարեանցի 1757 թուին իր անուան ապսպրած անձնական մետալի մանրամասնութիւնները:

*****
ՅԱԿՈԲՋԱՆԻ ՈՐԴԻ ԽԱԼՏԱՐԵԱՆՑ ՎՃՌԿՆ ԾՆԵԼ ՅԱՅՍ ԹՈՒԱԿԱՆ 1710 ՈՐ ԱՅԺՄ ԿԱՅ ՅԱՄՍԴՐԴՄ (Ամսթէրտամ) 1740, (Ա. և Բ Երեսներ տեսանյութում) , Հոլանտական անունը JOHANNES di JACOB GALDAR, Արծաթեայ. Ձուաձեւ, 53 x 50 հազարորդամեթր մեծութեամբ, կշիռը’ 28,50 կրամ.
Ա Երես
Գրութիւնը մետալին ամբողջ շրջանակը պատած: Երբեմն Ա գիրը ներկայացուած է մէկ ուղղահայեաց գծով: Դաշտին մէջ, ձախ կողմը, ժապաւէնին վրայ վերէն վար կը կարդացուի «խողեմ» -ութիւն». Իսկ աջ կողմը, վերէն վար’ «եւ առա-քինութիւն»:
«Գառն Աստուծոյ»ին ներքեւ’ «յաղթէ ամենայնի»:
Մետալի շրջապատը գրուած է. «Յակոբջանի որդի յօհան տոհմ Խալդարեանց վճռկն ծնել Ջուղայ յայս թուական 1710 որ այժմ կայ յամսդրդամ 1740»: Մետալի վերի մասը’ խաչածայր արքայական թագ, որուն ներքեւ’ գեղարուեստական շրջանակի մէջ կը տեսնուի Գառն Աստուծոյ մը, դրօշակաւոր խաչը բռնած եւ ձախ կանգնած’ երկրագունդի վրայ: Գառնուկին վերեւ կը տեսնուի աղաւնակերպ Սուրբ Հոգին, որմէ ճառագայթներ դուրս կը ցոլան: Դաշտին աջ ու ձախ կողմերը կը տեսնուին երկու սիրտեր. Աջակողմեանէն դուրս կը թափին տերեւալի ճիւղեր, ձախակողմեանէն’ պտուղներ:
Շրջանակի ձախ կողմը կանգնած է կին մը, որ կը ներկայացնէ խոհեմութիւնը. Ձախ ձեռքով բռնած է օձ մը, իսկ աջով’ հայելի մը: Շրջանակի աջակողմեան կինը կը ներկայացնէ առաքինութիւնը, որ երկու ձեռքով բռնած է տերեւազարդ դափնեպսակ մը:
Բ. Երես
Վերի հորիզոնական ժապաւէնին վրայ կը կարդացուի «Մաքուր յաւատ», իսկ ձախ կողմի խարիսխին տակ, շեղակի ժապաւէնին վրայ’ «յաստատուն յոյս». Իսկ աջ կողմի ժապաւէնին վրայ’ փշէ պսակի մէջ սիրտ եւ «կատարեալ սէր»: Վարի եզերքը
«AMSTERDAM 1757»:
«AMSTERDAM 1757» Սոյն թուականը որոշ ուսումնասիրողներու, նաեւ «Teylers Museum te Haarlem» թանգարանի տուեալներուն մէջ մեկնաբանուած է իբր իր մահուան թուական, որը իրենց մօտ ճշգրտած եմ: Այս’ մետալի սարքման թուականն է: Մետալը փորագրուած է «Johan Georg Holtzhey»իի կողմէ, որը հոլանտացի համբաւաւոր փորագրիչ «Martin Holtzhey»ի որդին է:
Մետալին կեդրոնը, լուսազարդ ճառագայթներու մէջ կը տեսնուի եռանկիւն մը, որուն երեք անկիւններուն բոլորակներուն մէջ գրուած է, ձախին’ «ՀԱՅՐ», աջին’ «ՈՐԴԻ», եւ վարը’ «ՀՈԳԻ» բառերը: Եռանկիւնին կեդրոնը բոլորակին մէջ գրուած է «Մ ԱԾ» Մի Աստուած: Եռանկիւնին երեք բոլորակները միացած են զուգահեռական գծերով, որոնց մէջ կը կարդացուի «ՈՐ Է» գրութիւնը’ երեք անգամ: Կեդրոնի կլորակը միացած է եռանկիւնի երեք կլորակներով, եւ միացնող գծերուն վրայ կը տեսնուի «Է» տառը:
Մետալին վերի մասին վրայ կայ Սկիհը, խաչանիշ նշխարքով: Սկիհին ձախ կողմը կը տեսնուին Տասնաբանեայ Պատուիրաններու տախտակները, որոնց ձախին վրայ կը կարդացուի I, II, III եւ աջին վրայ IV, V, VI, VII, VIII, IX, X գրերը: Սկիհին աջ կողմը կայ (դիտողին ալ աջակողմը) Աստուածաշունչը, որուն վրայ հանգչած է Խաչը:
Մետալի դաշտին ձախ կողմը կը տեսնուի խարիսխ մը, իսկ աջ կողմը’ սիրտ մը, փշապսակի մէջ: Իսկ կեդրոնի եռանկիւնի տակ, մետալին վարի մասին մէջ կը տեսնուի Սերովբէի թեւաւոր գլուխ մը: Մետալին դաշտը լեցուած է ամպերով:
Սոյն մետալի Բ. Երեսի, կեդրոնական բաժնի լուսազարդ ճառագայթներու եռանկիւնին մէջի երրորդութեան նշանագրի փորագրման գաղափարը, ըստ տեսանյութում ներկայացուած լուսանկարի բաղդատականին, առնուած է Ամսթէրտամ 1699 թուին հրատարակուած Վանանդեցիներու տպարանի «Ոսկեայ Դուռն Դպրատան» գիրքէն: ՈՍԿԵԱՅ ԴՈՒՌՆ ԴՊՐԱՏԱՆ, Յօրինեալ երկասիրութեամբ Մատթէոսի’ եւ Ղուկասու Տրուպ Դպրաց Վանանդեցւոյ, Էջ 23:

*****
Ներկայիս սոյն մետալէն հոլանտայի մէջ կը գտնուին չորս օրինակներ:
1. – Իւթրեխտ քաղաքը գտնուող «Դրամներու Թանգարանը»
Արծաթեայ օրինակ, Մետալի իւրացման թուական: Նախքան 1890
2. -Ամսթէրտամի պատմութեան թանգարան,Արծաթեայ օրինակ
3.-Արծաթեայ օրինակ մը եւս կը գտնուէր Տէն Հաախ քաղաքը բնակող Ինտօնեզեայ հայ, Ջուղայեցի Պրն. Արմէն Եօզէֆի մօտ, որ ստացած էր օրիորդ Անդրէասեանէն, Պրն. Արմէնը մահացաւ 2013 թուին, թողնելով այս մետալը իր զաւկին իբր ժառանգ.
4.- Կայ նաեւ կապարեայ օրինակ մը,Teylers Museum Collectie te Haarlem,Կապարեայ օրինակ, չափ: 50.6 x 53, Կշիռք : 57.49 gr.,Կատարելագործուած : Johan George Holtzhey

*******

JOHANNES di JACOB GALDAR

ՅԱԿՈԲՋԱՆԻ ՈՐԴԻ ՅՕՀԱՆ ԽԱԼՏԱՐԵԱՆՑ

Հոլանտացիները, սոյն մետալի Ա. Երեսի յիշատակարանը ««Յակոբջանի որդի յօհան տոհմ Խալդարեանց»ը, թարգմանած են «JACOB, zoon van JOHANNES DEHANI, uit het geslacht der CHALTARS», այսինքն «Յակոբ, Յովհաննէս Տեղանիի որդի, Խալդարեանց տոհմէ». Սոյն ուսումնասիրութիւնը հրատարակուած է.

BESCHRIJVING VAN NEDERLANDSCHE HISTORIE-PENNINGEN TEN VERVOLGE OP HET WERK VAN MR. GERARD VAN LOON
VOLUME 5. 1848
«Նկարագրում Հոլանտական Պատմական-Մետալներու, Պարոն GERARD VAN LOON հատոր 5, 1848.
Գիրքի հաւաքածոյին մէջ արձանագրուած թիւ 342րորդ Օհան Խալդարեանցի մետալը
Այս’, սոյն մետալի եւ Խալտարեանցի մասին առաջին կատարուած ուսումնասիրութիւնն է, որուն տեղեկութիւնները հիմք ծառայած է հետագային’ պատմաբաններու վերլուծումներուն:
Սոյն հեղինակի, մետալի վրայ արձանագրուած «Օհան» անուան «Տեղանի» թարգմանութիւնը, սերունդէ սերունդ, մինչեւ այսօր հոլանտացի պատմաբաններու կողմէ իւրացուած ու փոխանցուած է իբր բացառիկ ճշգրտութիւն: Հետեւցնելով թէ ան’ Ամսթէրտամի Սուրբ Հոգի եկեղեցւոյ «Վարդապետ-Վաճառական» մըն էր:
Օհան Խալդարեանց, Ամսթէրտամի Սուրբ Հոգի եկեղեցւոյ երեցփոխանական պաշտօնը կատարած է 1742-1748 թուականներուն: Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքէն Ամսթէրտամ փոխադրուած այս վաճառականը, 21 Մարտ 1754 թուին ստացած է Ամսթէրտամի վաճառականական իրաւասութիւնը, այս կէտը, բաղդատելով տարբեր վաճառականներու Ամսթէրտամ ժամանման ու անմիջապէս վաճառականական գրասենեակը արձանագրման հետ, Օհան Խալդարեանց’ ըստ մետալի տեղեկութեան 1740 թուին արդեն Ամսթէրտամ կը գտնուէր եւ արդեն 6 տարի եկեղեցւոյ երեցփոխանական պաշտօնը կատարած էր, իսկ 1754 թուին միայն Ամսթէրտամի վաճառականական գրասենեակը 14 տարիներ յետոյ արձանագրութիւնը, ինքնին տարօրինակ երեւոյթ մըն է: Իր կողակիցը Ազատ’ նմանապէս եկած է Պարսկաստանէն. Իբր վաճառական, Հոլանտայէն դէպի Պարսկաստան կ’արտադրէր կայսերական ծածկոցներ ու տարբեր տեսակի բրդեղէններ: Անոնց փոխառեն Հնդկաստանէն կը ներածէր թանկագին քարեր:
Օհան Խալդարեանց, Աստուածավախ ու բարեպաշտ անձնաւորութիւն մըն էր, 22 Սեպտեմբեր 1753 թուին, հիւանդ կացութեան մէջ գրանցուած նոտարային արձանագրութիւնը ինքնին կը փաստէ այդ երեւոյթը, նոտարային արձանագրութիւնը կ’սկսի…
******
IN DE NAAME GODES AMEN
ԱՆՈՒԱՄԲ ՀՕՐ ԱՄԷՆ
Օհան, իր կտակին մէջ նիւթական ժառանգ կը ձգէ Ամսթէրտամի իր ընտանեկան անդամներուն, նաեւ Աստրախանի եւ Ջուղայի հաւատարիմ աշխատակիցներուն: Միաժամանակ նուիրելով նիւթական օժանդակութիւն Ամսթէրտամի Հայոց եւ Ջուղայի եկեղեցական հաստատութեանց, աւելեալ կը հաստատէ Ամսթէրտամի Հովհաննէս Մինաս Ամասիացի վարդապետի անձնական ծախսերուն համար 100 կուլտենի տոկոսով հասոյթ մը:
Վարդապետի գաղթման պարագային, այդ գումարը Ամսթէրտամի հայոց եկեղեցւոյ աղքատած սնտուկին պէտք էր փոխանցուէր: Յայտնի չէ թէ որ թուականէն սկսեալ այս աղքատած սնտուկը գոյութիւն ունեցած է, անձնապէս չեմ հանդիպած որեւէ աղքատ վաճառականի մը, հաւանաբար, սոյն աղքատած սնտուկը հիմնուած էր այն վաճառականներու համար, որոնք առեւտրական անյաջողութեամբ սնանկացած էին, ու կարող էին ստանալ որոշ նիւթական օժանդակութիւն այս սնտուկէն, որուն փաստացի դէպքերէն մին եղած է Մատթէոս տի Օհան, նախկին եկեղեցւոյ երեցփոխան-վաճառականի օրինակը, որը’ 1753 թուին, 45,608,15 կուլտեն պարտք թողնելով փախած է Աստրախան եւ հայոց գաղութի միջնորդութեամբ վերադարձուած է Ամսթէրտամ պատասխանելու իր արարքին:

******
Օհան Խալդարեանցի 22 Սեպտեմբեր 1753 թուի կտակին առաջին էջը.
Սոյն նոտարային արձանագրութեան մէջ գտնուող Օհան Խալդարեանցի ստորագրութիւնը «Johannes di Jacob Galdar»:
Ըստ 22 Սեպտեմբեր 1753 թուին, Ամսթէրտամի նոտար Daniel van den Brink-ի կողմէ կատարուած կտակի բովանդակութեան, կտակի կիրարկիչները սերտօրէն խորհրդակցելով իր ընտանեկան անդամներուն հետ, որոշած են Յօհան Խալդարեանցը 13 Հունիս 1782 թուին թաղել Ամսթէրտամի Բողոքական (Oude Kerk)= «Հին Եկեղեցւոյ» մէջ, «որ ներկայիս Ամսթէրտամի Հայոց եկեղեցիէն 3-400 մեթր հեռաւորութեան է»: Որովհետեւ հայոց գաղութը երբեք չէր ունեցած իւրայատուկ գերեզմանոց, սոյն բողոքական եկեղեցւոյ մէջ անցեալին նաեւ թաղուած են Հայ վաճառականներ, կղերականներ, Ամսթէրտամի Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգսի տպարանի նախահայր Մաթէոս Ծարեցին, նաեւ Ղուկաս Վանանդեցին, որոնց գերեզմանաքարերու թիւը անյայտ է:
Օհան Խալդարեանց, ըստ Ամսթէրտամի Բողոքական «Հին Եկեղեցւոյ» թաղման գիրքի արձանագրութեան, իր անունը նշուած է «GALDAR, JOHANNES DI JACOB» նախապէս թաղուած էր 238/239 շիրմի տակ եւ հետագային փոխադրուած 36/37 K հարաւ-հեղուածքի միջանցքը, Elisabeth Gavenkapel= Էլիզապետ Մատուռը, մահացած 13.07.1782 եւ թաղուած 15.07.1782 թուին. Թաղման արարողութեան ընթացքին եկեղեցւոյ կոչնակը երկու ժամ ղօղանջած է:
Տան հասցէն. Fluwelenburgwal hoek st. Agnietenstraat.
Օհան բացի վերեւ նշուած տան հասցէէն, ունէր նաեւ բազմաթիւ տուներ ու գոհարեղէններ, որոնք իր մահուան, հարազատներուն կողմէ աճուրդով ծախուած են, այնպէս’ ինչպէս ան իր կտակին մէջ ցանկացած էր:
Նոր Ջուղայի պատմութեան մէջ Խալդարեացները նշուած են մեծ ընտանիք եւ հարուստ վաճառականներ: Անոնք կառուցած են Նոր Ջուղայի Սուրբ Թովմայի եկեղեցին, այժմ կործանած’ եւ քաղաքի թաղերէն մին կոչուած է Խոջայ Յակոբջանի թաղ, ի յիշատակ սոյն գերդաստանի անդամներէն մէկուն:
Տեղեակ ենք նաեւ թէ’ 1713 թուին Ամսթէրտամ Ղուկաս Վանանդեցիի կողմէ տպագրուած «Հայելի Աստուածաշունչ Հին Կտակարանի» յիշատակարանին մէջ կը նշուի Խալդարեաններու անունը, որոնց նիւթական աջակցութեամբ հրատարակուած է այդ գիրքը:

*****
«Հայելի Աստուածաշունչ Հին Կտակարանի»
Յիշատակարան
……. Դարձեալ’ յիշեցէք ի Տէր զազնուամեծար Աղէն զԽալդարէնց Խօջայ Գրիգորն, եւ զանդրանիկ որդին ի Տէր հանգուցեալն’ եւ զկենդանի որդիսն զմեծահանճար, եւ զՉքնաղիմաց Պարոն Սահրադն, զԿորովասիրտ’ եւ զՔաջաբան Պարոն Ստեփանն. Նաեւ զՆորաբողբոջ թոռն զԲարեմիտ’ եւ զՀեզահոգի Պետրոս Աղէն: Որով եւ դուք յիշեալ լիջիք ի Մշտնջենաւոր արտադրութիւնն կենաց. Ամէն:

Սոյն ուսումնասիրութեանս, մետալի Ա եւ Բ երեսներու կարմրագոյն ընդգծուած մասնագիտական բացատրականները կատարուած է 1977 թուին «Հոլանտա Կոխուած 18րդ դարու հայ մետալները» խորագրով, Դոկտ. Զարեհ Պտուկեանի կողմէ, իսկ սեւատառ բաժինները կը պատկանին Խաչիկ Պալըգճեանին.

Ամսթէրտամ
Հեղինակ: Խաչիկ Պալըգճեան
29 Մարտ 2014

Armweeklynews.am
1:41 PM 27-Aug-14

ԱՐԾՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

399635_352290804852820_795691151_nԱրծվի կյանքը ավելի երկար է իր տեսակի բոլոր թռչուններից:
Արծիվը կարող է ապրել մինչև 70 տարի, բայց այդքան ապրելու համար նա պետք է մի դժվարին որոշում կայացնի.
Երբ արծիվը դառնում է 40 տարեկան, ճանկերը երկարում են, թուլանում ու ծռմռվում, որի հետևանքով նա այլևս չի կարողանում իր որսը բռնել ու պահել: Նրա սուր կտուցը ծռվում է ու բթանում: Փետուրները հաստանում են, կպնում մարմնին ու նրա համար դժվարանում է թռչելը: Այս ժամանակ արծիվը 2 ընտրություն ունի՝ կամ պետք է մեռնի, կամ էլ 150 օր տևողությամբ մի դժվար ու ծանր ընթացքի միջոցով անցնի:
Այս ընթացքը անցնելու համար պետք է գնա բարձր լեռան գագաթին, որտեղ որ իր բույնն է: Այնտեղ արծիվն այնքան պետք է իր կտուցը հարվածի ժայռին, մինչև որ այն ընկնի:
Երբ կտուցն ընկնում է, պետք է այնքան սպասի, մինչև նոր կտուց աճի: Դրանից հետո արծիվը սկսում է քանդել իր ճանկերը: Երբ նոր ճանկեր են դուրս գալիս, արծիվը սկսում է պոկել իր բոլոր հին փետուրները: Վերջապես, 5 ամիս ցավի, չարչարանքի միջով անցնելով արծվի համար նոր ծնունդ է սկսվում, և դրանից հետո նա ապրում է ևս 30 տարի:

Ինչու՞ է այս փոփոխությունն անհրաժեշտ: Շատ հաճախ մեր գոյությունն ապահովելու համար մենք պետք է նման վերափոխման միջով անցնենք: Երբեմն պետք է թողնենք անցյալի հուշերը, հին սովորությունները, ավանդույթները:
Միայն անցյալի ծանր բեռից ազատվելով կարող ենք պտուղ քաղել ներկա ժամանակից:

Սիցիլիա (Իտալիա). խճանկար

Սիցիլիա (իտալ.՝ Sicilia), Միջերկրական ծովում գտնվող տարածքով խոշորագույն կղզին (25,708 քառ կմ), Իտալիայի վարչական տարածաշրջան (Սիցիլիայի մոտակայքում գտնվող մի քանի փոքր կղզյակները համարվում են նրա մասը)։ Սիցիլիայի բնակչության թիվը շուրջ 5 միլիոն մարդ է։

Իր պատմության ընթացքում ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն՝ Միջերկրական ծովի առևտրային ուղիների խաչմերուկի վրա բարենպաստ դիրքի շնորհիվ։

Ներկայումս Սիցիլիան հանդիսանում է Իտալիայի ինքնավար տարածաշրջաններից մեկը։

Դիտեք լուսանկաներ Սիցիլիայից Նիդերլանդական օրագրի աչքերով 😉

https://www.facebook.com/media/set/?set=a.712478322150241.1073741842.411258818938861&type=1

Երեկոյան տոնավաճառ

Սկսած հուլիսի 23-ից,  յուրաքանչյուր երեքշաբթի՝ Բելգիային սահմանակից հոլանդական Սլուիս բնակավայրում մեկնարկել է երեկոյան տոնավաճառը: Այստեղ իսկական տոն է, ուր բազմաթիվ մարդիկ, տուրիստներ են հավաքվում հարևան երկրներից ու բնակավայրերից: ”Նիդերլանդական Օրագիրը” հենց այս քաղաքից կներկայացնի նաև հետաքրքիր տեսահոլովակներ:

Բողոքի ակցիա նվիրված Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին

Ապրիլի 22-ին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Հաագայում իրականացրել են բողոքի ակցիա՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին: Ցույցն սկսվել է Հաագայի Պլեյն հրապարակում` Հոլանդիայի խորհրդարանի մոտ: Խորհրդարանին է հանձվել բռնություններն ու ցեղասպանությունը դատապարտող մի հանրագիր, այնուհետև երթի մասնակիցները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն: